PPC — կոնտեքստային գովազդ


PPC-ն (Pay Per click — վճարում յուրաքանչյուր քլիքի համար) ինտերնետ գովազդի տեսակ է, որի միջոցով գովազդատուն պարտավորվում է վճարել օգտատիրոջ յուրաքանչյուր այցելության համար: Կոնտեքստային գովազդ տեղադրվում են Google Adwords և Yandex Direct հարթակներում:
Այն հարմար գործիք է նրանց համար, ովքեր ցանկանում են որակյալ տրաֆիկ ապահովել, քանի որ տեքստային գովազդը ցուցադրվում է միայն շահագրգիռ օգտվողների համար:

Կոնտեքստային գովազդ-ի առանձնահատկությունները

Կոնտեքստային գովազդի նպատակն է համապատասխան թիրախային լսարանից ապահովել մաքսիմալ տրաֆիկ և հետևաբար կոնվերսիայի աճ: Ի տարբերություն SEO-ի, PPC- ի արդյունքները նկատելի են անմիջապես, այսինքն՝ Goоgle Adwords կամ Yandex Direct հարթակներում համապատասխան կարգավորումներից հետո տվյալ բանալի բառերով կայքն անմիջապես երևում է որոնման արդյունքում: Սակայն, ի տարբերություն SEO-ի, PPC-ի դեպքում դուք ստիպված եք վճարել որոշակի գումար յուրաքանչյուր դիտման համար:

Տեքստային գովազդ
Ընդ որում, PPC գովազդի մեկ քլիքի արժեքը կախված է բազմաթիվ գործոններից՝ մրցակցությունից, տեղանքից, ժամից, սեզոնից և այլն: Այնուամենայնիվ, քլիքի արժեքի ձևավորման համար մեծ դեր է խաղում կայքի CTR-ը՝ ցուցադրումների և դիտումները հարաբերակցությունը: Որքան շատ են կայքի դիտումները, այնքան ցածր է 1 դիտման արժեքը:
Ընտրելով գովազդի այս տեղակը, SeoMaster-ը կիրականցնի բոլոր վերլուծությունները և կմշակի ձեր բիզնեսին համապատասխան գովազդային ընկերություն Goоgle Adwords կամ Yandex Direct հարթակներում՝ նախապես սահմանելով շաբաթական կամ ամսական բյուջե: