SEO-ն ընդդեմ կորոնավիրուսի կամ SEO առաջախաղացման «հարմար առիթ»

Ինչո՞ւ պետք է շարունակել SEO առաջխաղացումը կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պարագայում

Կորոնավիրուսի համաճարակը սարսափելի է ոչ միայն առողջության, այլև տնտեսության համար, այն ազդում է բիզնեսի գրեթե բոլոր ոլորտների վրա. փակ սահմաններ, հեռավար աշխատանք, տանը մնալու անհրաժեշտություն, հասարակական հավաքույթների սահմանափակում, փակ դպրոցներ, կինոթատրոններ, ժամանցի վայրեր և այլն …
Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ շատ ընկերություններ մտահոգվում են՝ արդյո՞ք կարող են գոյատևել այս դժվարին ժամանակահատվածում: Ոմանք փոխում են իրենց բիզնեսի ռազմավարությունը, սկսում են գումար կուտակել կամ հակառակը՝ ստիպված են լինում ծախսել իրենց խնայողությունները:

Այնուամենայնիվ, պետք է հնարավորինս պահպանել ձեռք բերած հեղինակությունն ու դիրքերը և չզսպել մարքեթինգային գործունեությունը: Եթե այս պահին բիզնեսի ընդլայնումն անհնար է, գոնե պետք է չնահանջել: Այս պայմաններում կարող եք սահմանափակել որոշ ծախսեր, բայց միևնույնն է, չպետք է հրաժարվել մարքեթինգային գործունեությունից: Ինչո՞ւ.


Ինչո՞ւ շարունակել մարքեթինգային ներդրումները համաճարակի պայմաններում

Նախ պետք է հիշել, որ համաճարակը մի օր կավարտվի, իսկ SEO-ն ու ներքին մարքեթինգը երկարատև գործունեություն են, որի արդյունավետությունը նկատելի է դառնում միայն որոշ ժամանակ անց: Այսինքն՝ կարող եք օգտվել ստեղծված իրավիճակից և առաջխաղացնել ձեր բիզնեսը որոնողական համակարգերում և համաճարակի ավարտին կունենաք ցանկալի արդյունքներ որոնողական համակարգերում:

Չի բացառվում նաև, որ մրցակից որոշ ձեռնարկատերեր ճգնաժամի պայմաններում խուճապի կմատնվեն և կսահմանափակեն կամ կդադարեցնեն իրենց մարքեթինգային արշավները առաջիկա 6-12 ամիսների ընթացքում: Դրա արդյունքում նրանք կարող են կորցնել իրենց դիրքերն ու այցելությունները, ինչը նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել ձեր բիզնեսի օնլայն առաջխաղացման համար:

Մանրամասները՝ https://seomaster.am/seo-vs-coronavirus/