SEO-ն ընդդեմ կորոնավիրուսի կամ SEO առաջախաղացման «հարմար առիթ»

Ինչո՞ւ պետք է շարունակել SEO առաջխաղացումը կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պարագայում

Կորոնավիրուսի համաճարակը սարսափելի է ոչ միայն առողջության, այլև տնտեսության համար, այն ազդում է բիզնեսի գրեթե բոլոր ոլորտների վրա. փակ սահմաններ, հեռավար աշխատանք, տանը մնալու անհրաժեշտություն, հասարակական հավաքույթների սահմանափակում, փակ դպրոցներ, կինոթատրոններ, ժամանցի վայրեր և այլն …
Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ շատ ընկերություններ մտահոգվում են՝ արդյո՞ք կարող են գոյատևել այս դժվարին ժամանակահատվածում: Ոմանք փոխում են իրենց բիզնեսի ռազմավարությունը, սկսում են գումար կուտակել կամ հակառակը՝ ստիպված են լինում ծախսել իրենց խնայողությունները:

Այնուամենայնիվ, պետք է հնարավորինս պահպանել ձեռք բերած հեղինակությունն ու դիրքերը և չզսպել մարքեթինգային գործունեությունը: Եթե այս պահին բիզնեսի ընդլայնումն անհնար է, գոնե պետք է չնահանջել: Այս պայմաններում կարող եք սահմանափակել որոշ ծախսեր, բայց միևնույնն է, չպետք է հրաժարվել մարքեթինգային գործունեությունից: Ինչո՞ւ.


Ինչո՞ւ շարունակել մարքեթինգային ներդրումները համաճարակի պայմաններում

Նախ պետք է հիշել, որ համաճարակը մի օր կավարտվի, իսկ SEO-ն ու ներքին մարքեթինգը երկարատև գործունեություն են, որի արդյունավետությունը նկատելի է դառնում միայն որոշ ժամանակ անց: Այսինքն՝ կարող եք օգտվել ստեղծված իրավիճակից և առաջխաղացնել ձեր բիզնեսը որոնողական համակարգերում և համաճարակի ավարտին կունենաք ցանկալի արդյունքներ որոնողական համակարգերում:

Չի բացառվում նաև, որ մրցակից որոշ ձեռնարկատերեր ճգնաժամի պայմաններում խուճապի կմատնվեն և կսահմանափակեն կամ կդադարեցնեն իրենց մարքեթինգային արշավները առաջիկա 6-12 ամիսների ընթացքում: Դրա արդյունքում նրանք կարող են կորցնել իրենց դիրքերն ու այցելությունները, ինչը նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել ձեր բիզնեսի օնլայն առաջխաղացման համար:

Մանրամասները՝ https://seomaster.am/seo-vs-coronavirus/





Կոնտեքստային գովազդի պայմանները

Կոնտեքստային գովազդը արդյունավետ գործիք է կայքի այցելությունների և պատվերների քանակն արագ ավելացնելու համար: Եթե որոշել եք կայքի առաջխաղացման համար ընտրել « կոնտեքստային գովազդ » տարբերակը, ապա SeoMaster-ը լավավագույնս կկազմակերպի ձեր բիզնեսի գովազդային արշավը, կապահովի գովազդների ցուցադրություն ձեր թիրախային լսարանին՝ անընդհատ օպտիմալացնելով և բարելավելով կատարման ցուցանիշները: Օգտվողները կուղղորդվեն դեպի ձեր կայք , ինչի արդյունքում դուք կունենաք կայքի նպատակային այցելությունների և պատվերների աճ:

Կոնտեքստային գովազդ միացնելու պայմանները.

Կոնտեքստային գովազդի մշակման փաթեթն իր մեջ ներառում է.

1. Բանալի բառերի ուսումնասիրություն և հավաքագրում,
2. Մրցակիցների ուսումնասիրություն,
3. Գովազդային ընկերությունների ստեղծում Google Adwords կամ Yandex Direct հարթակներում,
4. 10-ից ավելի հայտարարությունների ստեղծում՝ կախված կայքի առաջարկներից,
5. Հայտարարությունների արդյունավետ մշակում /վերնագրեր, արագ հղումներ, պիտակներ, մինուս բառեր և այլն/,
6. Հայտարարության համար օգտակար և վաճառող տեքստերի մշակում,
7. Դիտումների և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում:


Կոնտեքստային գովազդի կոնկրետ գնային առաջարկ ստանալու համար գրեք SeoMaster-ին՝ info@seomaster.am կամ այցելեք կայք:

Կայքի աուդիտ [SEO աուդիտ]


Շատ բիզնես նախագծերի հեղինակներ հսկայական գումարներ են վճարում վեբ կայքերի մշակման համար և համարում են, որ դրանով կայքի ստեղծման աշխատանքներն ավարտվում են: Սակայն, իրականում, առանց կայքի օպտիմալացման օնլայն շուկայում հնարավոր չէ ունենալ վաճառքի ցանկալի արդյունքներ: Եվ նախքան կայքի առաջխաղացման քայլերին անցնելը նախ պետք է իրականցնել կայքի աուդիտ /SEO աուդիտ/:
Կայքի աուդիտը վերլուծական աշխատանք է, որի արդյունքում հայտնաբերվում են կայքի սխալները, խնդիրները, թույլ կողմերը և ներկայացվում են դրանց վերացմանն ուղղված առաջարկությունները: Այլ կերպ ասած, այն վերլուծությունն է ըստ տարբեր ցուցանիշների, որոնք անմիջականորեն ազդում են կայքի առաջխաղացման վրա:
Կայքի աուդիտը հնարավորություն է տալիս պարզել կայքի՝ որոնողական համակարգերի բարձր հորիզոնականներում չհայտնվելու պատճառները:

կայքի աուդիտ

SEO աուդիտը թույլ է տալիս.
• վերլուծել կայքի ընդհանուր վիճակը և հետևություններ անել,
• գտնել սխալները և դրանց առաջացման պատճառները,
• վերացնել կայքի առաջխաղացմանը վնասող բոլոր գործոնները,
• ստանալ անհրաժեշտ տվյալներ կայքի օգտակարության, կոնվերսիայի և վաճառքների բարելավման վերաբերյալ:

Կայքի աուդիտ ➞ Տեսակները

SEO աուդիտը գործնականում կարելի է բաժանել 4 փուլերի.
1. Տեխնիկական աուդիտ /Technical audit/
2. Ներքին աուդիտ /On-site audit/
3. Օգտակարության աուդիտ / Usability audit/
4. Մարքեթինգային աուդիտ /Marketing audit/
Տեխնիկական աուդիտն իրենից ենթադրում կայքի տեխնիկական խնդիրների բացահայտումը, ինչպիսիք են.
☛ կայքի բեռնման արագությունը
☛ SSL սերտիֆիկատի առկայությունը /https/
☛ տարբեր չափերի սարքերին ադապտացված լինելը
☛ անալիտիկ հաշվիչների ճիշտ տեղադրումը
☛ կայքի էջերի URL-ների ստուգումը և այլն:
Ներքին աուդիտը ենթադրում է կայքի ներքին ցուցանիշների վերլուծություն՝ որոնողական համակարգերի համար ընդունելի կառուցվածք ունենալու համար: Այն ներառում է.
☛ ներքին և արտաքին հղումների քանակը
☛ կրկնվող էջերի կամ կրկնվող բովանադակությամբ էջերի հայտնաբերումը
☛ meta tag-երի վերլուծությունը / meta title, meta description/
☛ վերնագրերի և ենթավերնագրերի կարգավորումը / H1-H6/
☛ բանալի բառերի կիրառումը և քանակը
☛ robots.txt, sitemap.xml էջերի առկայությունը
☛ նկարների ծավալն ու այլընտրանքային տեքստերի առկայությունը / alt tex/ և այլն:
Օգտակարության աուդիտը վերլուծում է կայքի հարմարավետությունը օգտվողի համար: Հարմար է համարվում այն կայքը, որտեղ օգտվողը կարողանում է արագ կողմնորոշվել և առանց դժվարության գտնել իրեն հետաքրքող ինֆորմացիան: Կարևոր է նաև կայքի դիզայնը, որն առաջինն է գրավում օգվողին և պահում կայքում: Օգտակարության ցուցանիշներին կարելի է դասել.
☛ կայքի պարզությունն ու օգտվելու հարմարությունը
☛ ուղղարդման վահանակի առկայությունը /navigation/
☛ բովանդակության եզակիությունը / unique content/
☛ նկարների որակն ու ադապտացիան բոլոր չափերի սարքերին / համակարգիչ, պլանշետ, անդրոիդ/
Մարքեթինգային աուդիտն անհրաժեշտ է կայքի առաջխաղացման ռազմավարության մշակման համար: Սահմանված բիզնես-նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է.
☛ վերլուծել կայքի թիրախային լսարանը
☛ ուսումնասիրել առաջարկների /պրոդուկտների/ առանձնահատկություններն ու շահավետությունը
☛ պարզել հիմնական մրցակիցների նկատմամբ առավելություններն ու թերությունները
☛ վերլուծել այցելությունների որակը
☛ ուսումնասիրել օգտվողների վարքագիծը
☛ ուսումնասիրել առավել դիտված էջեր և այլն:
Վերոնշյալ ցուցանիշների բարելավումը և կայքում սխալների շտկումը կօգնի բարելավել կայքի դիրքերը որոնողական համակարգերում և ներգրավել նոր հաճախորդներ՝ ապահովելով կոնվերսիայի աճ: Իսկ այդ հարցում ձեզ դե իհարկե, կօգնի SeoMaster-ը:

Կայքի ներքին օպտիմիզացիա

Կայքի առաջխաղացման կարևորագույն էտապներից մեկը կայքի ներքին օպտիմիզացիան է, ինչը ենթադրում է կոդի, մետա թեգերի, բովանդակության, կառուցվածքի օպտիմալացում և այլն:
Փորձենք պարզ և հակիրճ ներկայացնել կայքի առաջխաղացման վրա ազդող ամենակարևոր գործոնները:

Կայքի ներքին օպտիմալացում [Onsite SEO]

1. Մետա թեգեր

ա) Meta title: Այն գլխավոր մետա թեգը, որն ամենաառաջինն է հաշվի առնվում որոնողական համակարգերի կողմից՝ որևէ բանալի բառով կայքը որոնման արդյունքում ցուցադրելու համար: Այն պետք է ներառի բանալի բառեր և պարունակի միջինում 70 սիմվոլ:

meta-title

բ) Meta description: Այն անհրաժեշտ է որոնման արդյունքում հայտնվելու դեպքում դեպի կայք դիտումների ավելացման համար: Այդ նպատակով այն պետք է ունենա գրավիչ, չկրկնվող բովանդակություն և պարունակի հետադարձ կապի տարրեր: Ցանկալի է, որ description-ը պարունակի բանալի բառեր, քանի որ ցուցադրման արդյունքները դասավորելու համար որոնողական համակարգերը դա հաշվի են առնում:

Meta description

2. Թեգեր

ա) Alt թեգ: Այն նախատեսված է նկարները նկարագրելու համար, այն կոչվում է նաև այլընտրանքային տեքստ: Կայքի օպտիմալացման ընթացքում խորհուրդ է տրվում alt թեգեր գրել հիմնական նկարների համար, իսկ հնարավորության դեպքում բոլոր նկարների համար, քանի որ Google և Yandex որոնողական համակարգերն ունեն որոնման բաժին նաև նկարների համար:
բ) H1: Խորհուրդ է տրվում կայքի յուրաքանչյուր էջում նշել միայն մեկ H1: Ցանկալի է, որ այն պարունակի բանալի բառեր և չկրկնվի կայքի մյուս էջերում: Իսկ ենթավերնագրեր գրելու համար կարելի է օգտագործել H2, H3 թեգերը:

3. Տեքստեր

Կայքում տեղադրված տեքտը պետք է լինի օգտակար օգտվողի համար և օպտիմալացված որոնողական համակարգերի համար:
Տարբեր տեսակի կայքերի համար տեքստերը տարբեր եղանակներով են օպտիմիզացվում, սակայն կարևոր նախապայման է, որ տեքստում բանալի բառերը շատ չկրկնվեն, իսկ տեքստը լինի ունիկալ, այսինքն՝ չկրկնվող և չկրկնօրինակված, քանի որ որոնողական համակարգերը կարող են դա համարել սպամ և սանկցիաներ կիրառել:

4. Ներքին հղումներ

Ներքին հղումները կայքի մի էջից մյուսին ուղղորդելու ամենաարդյունավետ ճանապարհն է: Կայքի օպտիալացման նման վարքագիծը դրական է գնահատվում որոնողական համակարգերի կողմից

internal links