Կայքի ներքին օպտիմիզացիա

Կայքի առաջխաղացման կարևորագույն էտապներից մեկը կայքի ներքին օպտիմիզացիան է, ինչը ենթադրում է կոդի, մետա թեգերի, բովանդակության, կառուցվածքի օպտիմալացում և այլն:
Փորձենք պարզ և հակիրճ ներկայացնել կայքի առաջխաղացման վրա ազդող ամենակարևոր գործոնները:

Կայքի ներքին օպտիմալացում [Onsite SEO]

1. Մետա թեգեր

ա) Meta title: Այն գլխավոր մետա թեգը, որն ամենաառաջինն է հաշվի առնվում որոնողական համակարգերի կողմից՝ որևէ բանալի բառով կայքը որոնման արդյունքում ցուցադրելու համար: Այն պետք է ներառի բանալի բառեր և պարունակի միջինում 70 սիմվոլ:

meta-title

բ) Meta description: Այն անհրաժեշտ է որոնման արդյունքում հայտնվելու դեպքում դեպի կայք դիտումների ավելացման համար: Այդ նպատակով այն պետք է ունենա գրավիչ, չկրկնվող բովանդակություն և պարունակի հետադարձ կապի տարրեր: Ցանկալի է, որ description-ը պարունակի բանալի բառեր, քանի որ ցուցադրման արդյունքները դասավորելու համար որոնողական համակարգերը դա հաշվի են առնում:

Meta description

2. Թեգեր

ա) Alt թեգ: Այն նախատեսված է նկարները նկարագրելու համար, այն կոչվում է նաև այլընտրանքային տեքստ: Կայքի օպտիմալացման ընթացքում խորհուրդ է տրվում alt թեգեր գրել հիմնական նկարների համար, իսկ հնարավորության դեպքում բոլոր նկարների համար, քանի որ Google և Yandex որոնողական համակարգերն ունեն որոնման բաժին նաև նկարների համար:
բ) H1: Խորհուրդ է տրվում կայքի յուրաքանչյուր էջում նշել միայն մեկ H1: Ցանկալի է, որ այն պարունակի բանալի բառեր և չկրկնվի կայքի մյուս էջերում: Իսկ ենթավերնագրեր գրելու համար կարելի է օգտագործել H2, H3 թեգերը:

3. Տեքստեր

Կայքում տեղադրված տեքտը պետք է լինի օգտակար օգտվողի համար և օպտիմալացված որոնողական համակարգերի համար:
Տարբեր տեսակի կայքերի համար տեքստերը տարբեր եղանակներով են օպտիմիզացվում, սակայն կարևոր նախապայման է, որ տեքստում բանալի բառերը շատ չկրկնվեն, իսկ տեքստը լինի ունիկալ, այսինքն՝ չկրկնվող և չկրկնօրինակված, քանի որ որոնողական համակարգերը կարող են դա համարել սպամ և սանկցիաներ կիրառել:

4. Ներքին հղումներ

Ներքին հղումները կայքի մի էջից մյուսին ուղղորդելու ամենաարդյունավետ ճանապարհն է: Կայքի օպտիալացման նման վարքագիծը դրական է գնահատվում որոնողական համակարգերի կողմից

internal links